Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անվտանգության հարցերով իսրայելցի խորհրդականը ի շահ Հայաստանի՞ է գործելու

Անվտանգության հարցերով իսրայելցի խորհրդականը ի շահ Հայաստանի՞ է գործելու
18.03.2026 | 15:54

Ապշեցուցիչ է։

Հարգարժան Սամվել Կարապետյանի քաղաքական թիմը Հայաստանի անվտանգության հարցերով որպես խորհրդական վարձել է, չզարմանաք, մի իսրայելցի գեներալի՝ ոմն Զվիկա Խայմովիչին։ Սա էլ «Ուժեղ Հայաստանի» այսօրվա համաժողովում հպարտորեն պատմում է, թե ինչպես է 30 տարի Իսրայել պաշտպանել՝ միամիտներին (ավելի ստույգ՝ հարիֆներին) խոստանում է, որ պետք է անձնուրացաբար Հայաստանի անվտանգության համար աշխատի (ելույթի հղումը՝ https://youtu.be/KDr8dVtj31A)։

Չգիտես՝ լաս, թե խնդաս։ Դե, ավելի լավ է միանգամից ադրբեջանցի կամ թուրք խորհրդատու վարձեք․ նա գուցե նույնիսկ ավելի օգտակար խորհուրդներ տա, թե ինչպես պետք է «կառուցել» Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը։

Լավ, մեկը չկա՞, որ հասկանա մի պարզ բան՝ որքան փող էլ վճարեք ադրբեջանցիների դաշնակից և մեր փաստացի դաշնակից Իրանի ոխերիմ թշնամի իսրայելցի զինվորականին՝ նա գործելու է Իսրայելի պետական շահերի շրջանակում և կատարելու է Մոսսադի հրահանգները։ Այսինքն՝ բոլորիդ սխալ ուղղությամբ է տանելու, իսկ ընթացքում էլ ձեր ատամները հաշվելու է՝ հավաքած ամբողջ տեղեկույթը փոխանցելով ուղիղ Թել-Ավիվ, այնտեղից էլ՝ ուղիղ Բաքու։

Այդ պատճառով եմ ասում, որ ռազմավարական, ռազմական ու ազգային անվտանգության հարցերում Հայաստանի քաղաքական ամբողջ դաշտում տիրում է կատարյալ անգրագիտություն, եթե ոչ՝ օտար վերահսկողություն։

Աստված է՛լ բեթարից ազատի։

Հ.Գ. Խնդրում եմ այս կարճ նախազգուշացումս փոխանցել անձամբ Սամվել Կարապետյանին։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3926

Մեկնաբանություններ